HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ իշխանությունները մտադիր են գրին քարտի վիճակախաղը վճարովի դարձնել

ԱՄՆ Պետքարտուղարությունն առաջարկում է 1 դոլար վճար սահմանել գրին քարտին դիմելու համար։ Դա ամենամյա պետական վիճակախաղ է, որը ԱՄՆ-ում կացության իրավունք է տալիս։ Այդ մասին նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Նախաձեռնությունը Պետքարտուղարության հյուպատոսական հարցերով բյուրոյինն է։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով՝ նոր մոտեցումը հնարավորություն կտա «արդարացիորեն բաշխել վիճակախաղում գրանցման բեռը» բոլոր այն անձանց միջև, որոնք դրան մասնակցում են, այլ ոչ թե միայն հաղթող անձանց։

1990 թվականից ԱՄՆ-ում գործող այս ծրագրի միջոցով օտարերկրացիներին ամեն տարի պատահական կարգով կացության 50 հազար հնարավորություն է տրվում (ամեն տարի ևս 5 հազար՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների համար)։ Նախորդ տարիներին վիճակախաղին մասնակցությունն անվճար է եղել։

Լուսանկարը՝ americanimmigrationcouncil.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter