HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրէաբանական շեղումներ՝ «Արմավիր գարդեն»-ում հավի մսից պատրաստված ուստեստներում

Արմավիր քաղաքում գործող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի հավի մսից պատրաստված կերակուրներում Սննդի անվտանգության տեսչական մարմինը մանրէաբանական շեղումներ է հայտնաբերել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին 12 քաղաքացիներ, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Սննդի օբյեկտը պատկանում է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ «թարմ հավ», «հավով պիցցա», «հավի թևիկներ» արտադրատեսակները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ  (ՄԱՖԱնՄՔ), իսկ «հավով աղցան»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և Ախտածին ա/թ սալմոնելաններ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Սեպտեմբերի 9-ից, հայտնաբերված նաև սանիտարահիգենիկ խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է:

Լուսանկարը՝ «Արմավիր Գարդեն»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter