HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է ուժեղացված մաքսային հսկողությունը՝ բջջային հեռախոսների ներմուծման նկատմամբ։ 

«ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը հորդորում է Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռք բերված և իրենց պատկանող բջջային հեռախոսներ։ 

Միաժամանակ, Կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոսներ Հայաստան տեղափոխելու մեր հայրենակիցների առաջարկներից և խուսափել դրանք Հայաստանում անծանոթ անձանց փոխանցելուց։ Նման գործողությունները կարող են մաքսային հսկողության ընթացքում խնդիրներ առաջացնել և դիտարկվել որպես քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որտեղ անուղղակիորեն կարող են ներգրավվել նաև ՀՀ ժամանող քաղաքացիները։ 

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ զարտուղի ճանապարհով առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter