Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել Գարիկ Մովսեսյանին, Հովհաննես Վարդանյանին և Սամվել Մինասյանին
Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին, Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։ Այս մասին հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել