HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Թամանցիների փողոցում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն  է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցի թիվ 52 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. կան արգելափակված քաղաքացիներ:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին դուրս են բերել արգելափակումից․ «Opel» մակնիշի ավտոմեքենայից երեք տուժած և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter