Վերացվել է «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի կասեցումը
«Գրիլյան» ՍՊԸ-ին (ք․ Երևան, Թումանյան) պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են, որ նախկինում արձանագրված խախտումը, շտկվել է։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է:
Հիշեցնենք՝ ՍԱՏՄ ստուգման ընթացքում պարզվել էր, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել