HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և բարձր գնահատել Հայաստան–Եվրոպական միություն ակտիվ ու շարունակական երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումն ամրագրված է նաև ՀՀ–ԵՄ գործընկերության նոր օրակարգում։

Հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, որը կնպաստի համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ԵՄ գործընկերության առաջնահերթությունները, առաջիկա անելիքները և փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանման ուղիներին, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտային ու ենթակառուցվածքային զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter