HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Եռաբլուր․ Արցախի վրա հարձակումից երկու տարի անց (լուսանկարներ)

2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր 9 ամիս տևած հյուծիչ շրջափակումը։

Ադրբեջանի մեկնարկած լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ուղեկցվել է հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով․ հարձակման թիրախ էին դարձել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև՝ խաղաղ բնակավայրերը։

Արցախի ողջ բնակչությունը՝ գրեթե 120 հազար մարդ, բռնի տեղահանման ենթարկվեց։ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն՝ անչափահաս։

2025 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված օրենքի համաձայն՝ սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter