HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նելլի Շիշմանյան

Երբ հայրենիքիդ դռները փակվում են

Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սկսվել է հետխորհրդային ժամանակաշրջանում: Տարածքային վեճը և պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքի պահանջը պատերազմների պատճառ դարձան 1988-1994թթ, 2016-ին, 2020-ին և վերջապես՝ 2023-ին, որի հետևանքով Արցախի հայերը ենթարկվեցին էթնիկ զտման և ստիպված եղան լքել իրենց տները։ Նրանց մի մասը ապաստան է գտել Հայաստանում, ադրբեջանական սահմանին հարող գյուղերում։

2020-2023թթ. ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը կրեց հազարավոր զոհեր` ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում: Շատերը մինչ օրս համարվում են անհետ կորած, ոմանք էլ Ադրբեջանի կողմից պահվում են գերության մեջ

2023-ի աշնանն Արցախը բռնի կերպով լիովին հայաթափվեց. ավելի քան 130.000 մարդու հետևից փակվեցին հայրենիքի դռները:

Ֆիլմը և երաժշտությունը՝ Նելլի Շիշմանյանի, 2024թ.

Ծրագիրն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Ճգնաժամի հասցեագրում երկրորդ փուլ» նախագծի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter