HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Փաշինյանը հայտարարում է Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատման մասին

Այսօր՝ սեպտեմբերի  20-ին, տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը։ Համաժողովիի ընթացքում ելույթ ունեցավ ՔՊ վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակագիրը, որում ասվում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝
– ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին, 
– առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով, 
– առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը, 
– վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը, 
– հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը, 
– ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը, 
– ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը, 
– ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը, 
– հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝

հռչակում է Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք»։

9 կետից բաղկացած այս հռչակագրով ՔՊ-ն դիմում է ժողովրդին՝ ակնկալելով նրանցից մանդատ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։

Հռչակագրում նաև ասվում է, որ ընտրություններից հետո նախաձեռնվելու է նաև նոր Սահմանադրության ընդունման  հանրաքվե։

ՔՊ-ն հայտարարում է, որ շարունակելու է Եվրոպական Միությանն անդամակցության ջանքերը՝ դա չհակադրելով տարածաշրջայնացման քաղաքականությանը։

Համաժողովի ավարտից հետո Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա ասաց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը մեր ինքնության մասն է, բայց փոխվել են իրողությունները, և հիմա երկիրը գտնվում է նոր փուլում։

«Իմ կարծիքով, 4-րդ Հանրապետությունը հաստատված է։ 4-րդ Հանրապետությունը հաստատված է խաղաղությամբ, Ալմաթիի հռչակագրի վերահաստատմամբ։ 4-րդ Հանրապետությունը հաստատված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաև հավելեց, որ 4-րդ Հանրապետությունը արդեն ստեղծված է, և իրենք միայն փորձում են այդ փաստը ձևակերպել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter