HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Էլի վնասում են

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի բարեգործական երթուղիները ոչ միայն «Քինգ դելյուքս» ընկերության երթուղայիններին են վնասում, այլև մեկ ուրիշ երթուղու: Բանն այն է, որ Երևան-Աբովյան բարեգործական երթուղին անհարմարություններ է ստեղծել նաև Երևանի թիվ 86 ավտոբուսային երթուղու վարորդների համար:

Նշված երթուղին սպասարկում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանները: Իսկ այնտեղի բնակիչները նախընտրում են վերը նշված վարչական շրջանները բարեգործական անվճար ավտոբուսներով հասնել:

86 համարի վարորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ասում են`բարեգործական ա, ուսանողների համար, ով ասես նստում ա, կանգառ առ կանգառ կանգնում են, դե էլ ո՞վ կնստի մեր ավտոբուսները: Ավելի լավ ա`հին «Պազիկ» նստեն, բայց կարևորը` անվճար ա»:

Վարորդները հավելել են, որ այս ամենից ելք չեն տեսնում, քանի որ, ըստ նրանց, «Ծառուկյանը հզոր ա, իրա դեմ խաղ չկա, օրենքներն էլ չեն աշխատում»:

«Բարեգործական հիմնադրամն այդ մասին ոչ մի ահազանգ չի ստացել, մինչև այս պահը նման խնդիր չի առաջացել, առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի խոսնակ Ի. Տոնոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter