HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». արտագաղթը կրկին աճել է

Անցած յոթ ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել է եւ չի վերադարձել 83 հազար 760 մարդ: Այս տվյալը երեկ հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:

Անցած տարվա նույն ժամանակահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ՀՀ-ից մեկնած եւ չվերադարձածների թիվը կազմել էր 78 հազար 644 մարդ: Անցած տարվա համեմատ՝ մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշն աճել է 5 հազարով կամ մոտ 6,5 տոկոսով: Միայն հուլիսին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել շուրջ 10 հազար մարդ:

Հիշեցնենք, որ միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է արտագաղթի ճշգրիտ ծավալները պարզելու նպատակով ուսումնասիրություն անցկացնել: Այդ ծրագրի համար միգրացիոն պետական ծադայությունը ՀՀ կառավարությունից խնդրել է լրացուցիչ 13 միլիոն դրամի ֆինանսավորում:

Մեկնաբանություններ (2)

anna
de lava vor Amerikai nman vizain sistem lini sax kmnan sartir es erkrum u sax or paterazm klni toxek gnan mi angam en ashxarh galis aprel en uzum
Սիլվա Աղաբալյան
Յուրաքանչյուր հիմար ծրագրի համար փող են հատկացնում բյուջերց,դա փող լափելու ամենա լավ և կարճ ճանապարհն է թե պահանջողի,թե տրամադրողի համար,բայց ափսոսում են այդ գումարները ուղղել աշխատավարձի և թոշակի բարձրացմանը,որը ինքստինքյան կբերի միգրացիայի պակասին:Թերևս հնում այսպիսի կարգավիճակում ստրուկներին իսկ չէին պահում:Բոլորը պետք է հեռանան այս ղեկավարներից,թող իրենք իրենց համար աշխատեն,ստեղծեն,եթե կարող են,լափեն,իրար կոտորեն,գուցե այդ ճանապարհով դրանք գնան ինքնաոչնչացման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter