Գազամատակարարման դադարեցումներ Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մի շարք հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲՆ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին և 23-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են լինելու Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մի շարք հասցեներում:
«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10, 12, 14, 16, 18 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 1-ից մինչև 24 հասցեների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 22-ին` ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի թիվ 78, 80, 82, 84, 86, 88, Միքայելյան փողոցի թիվ 1, 3, Ծերենցի փողոցի թիվ 3, 5, 7, 7ա, Մանուկյան փողոցի թիվ 2, 4, 6, 8 բազմաբնակարան շենքերի, Ծերենցի, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ջիվանու փողոցի 1-ին նրբանցնքի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել