
Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով Ղրիմում կան զոհեր
Սեպտեմբերի 22-ի գիշերն ուկրաինական անօդաչուները հարվածներ են հասցրել Ղրիմի ուղղությամբ։ Ռուսական իշխանությունների վերջին տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, ևս 16-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ անօդաչուները, որոնք զինված են եղել «ֆուգասային մարտալիցքերով», առափնյա շրջանում հարձակում են իրականացրել քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։
Ինչպես նշել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, «Ֆորոս» առողջարանի տարածքում վնասվել է մի քանի օբյեկտ, ինչպես նաև դպրոցներից մեկի շենքը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 22-ի գիշերը ռուսական տարածքների և Ղրիմի երկնքում խոցվել է ուկրաինական 114 անօդաչու, որից 25-ը Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքներում, 19-ը՝ Բելգորոդի մարզի, իսկ 13-ն էլ՝ Աստրախանի մարզում։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել Ղրիմի ուղղությամբ հարձակումը։
Լուսանկարը՝ արխիվային/Getty Images
Մեկնաբանել