HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը

Դատախազությունը հայտնում է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:

«Պայմանագրի համաձայն՝ կառուցապատողին է տրամադրվել Իջևան համայնքի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող քաղաքային զբոսայգու շատրվաններին կից՝ հասարակական կառուցապատման նշանակության 0.03 հա մակերեսով հողամաս՝ 99 տարի ժամկետով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձը հողամասից օգտվել է պայմանագրի պայմաններին անհամապատասխան՝ չի իրականացրել կառուցապատում:

Մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ղեկավարին՝ հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը դադարեցնելու, անշարժ գույքը համայնքին վերադարձնելու վերաբերյալ:

Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցվել է. Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից՝ 0.03 հա մակերեսով հողամասը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter