HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացումը և կարևորել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված ծրագրերը:

Մարկոս Պերեստրելլոն շնորհակալություն է հայտնել սեմինարը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և անդրադարձել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter