
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով: Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել