HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախշվել են ՏԻՄ ընտրություններին ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները

Նախօրեին գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 238-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 166-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 41-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 30-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)՝ 30-ական:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter