
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել