HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսկ ո՞վ էր մեկուսացրել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի նախագահության օրոք «Հայաստանը դուրս եկավ մեկուսացվածությունից և կարողացավ լուրջ օրակարգ ձևավորել տարածաշրջանում»:

«ՉԻ» - Այսինքն, ըստ Էդուարդ Շարմազանովի, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանը միջազգային մեկուսացման մեջ էր: Իրականում, իհարկե, այդպես էլ կար, բայց ինչ-որ չենք հիշում, որ այն տարիներին պրն Շարմազանովը կամ որևէ այլ հանրապետական բարձրաձայն խոսեր այդ մասին: Նրանք, որպես կանոն, հիացմունք էին արտահայտում Հայաստանի «հաղթողական» քաղաքականության առթիվ:

Ինչ վերաբերում է «տարածաշրջանում լուրջ օրակարգ ձևավորելուն», ապա Սերժ Սարգսյանն իսկապես այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել է: Այլ հարց է, որ մարդկանց գործունեությունը գնահատվում է ոչ թե «հարցեր բարձրացնելու», այլ դրանք լուծելու կարողությամբ:

Հետաքրքիր է` երեք տարվա ընթացքում ի՞նչ հարց է լուծել Սերժ Սարգսյանը, եթե հայ-թուրքական գործընթացը ձախողված է, սահմանն առաջվա պես փակ է, ազատագրված տարածքներն էլ միջազգային փաստաթղթերում նշվում են որպես «օկուպացված»: Թե՞ կարևորն, այնուամենայնիվ, «օրակարգ ձևավորելն» է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter