HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեց օր Սևանի շուրջ

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում կիրականացնի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը։

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքներին հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 500 ուսանող-երիտասարդ՝ Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջաններից:

Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակը մարզաբնակ երիտասարդների մասնակցության հնարավորությունների ընդլայնումն է, երիտասարդության էկոլոգիական կրթության ապահովումը, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության ամրապնդումը։  

Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամվորների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն մի շարք թեմաներով, այդ թվում՝ «Գեղարքունիքի մարզի երիտասարդության հիմնախնդիրները, տարածաշրջանային համագործակցություն», «Սևանա լճի հիմնախնդիրները», «Քաղաքական PR և իմիջմեյքինգ», «Երիտասարդների մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին», «Երիտասարդների հոգևոր-մշակութային դաստիարակություն» և այլն։

Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, որտեղ կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։ 

«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter