HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Իջևան քաղաքում․ կան տուժածներ

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23։44-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։

«Պարզվել է, որ Անկախության փողոցի շենքերից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝  երեք տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter