
«Դուք հրաշք եք գործել». Ալիևը՝ Թրամփին
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան սոցիալական մեդիայի իր էջում տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպված ընդունելությունից։
Ինչպես երևում է տեսանյութից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում ընդգծում է, որ ինքը կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և վերջ դրել երկար տարիներ ընթացող պատերազմին։ Ընդ որում, Թրամփը այս անգամ ճիշտ է արտաբերել երկու երկրների անվանումները։
ԱՄՆ նախագահը Ադրբեջանի նախագահին, որը կանգնած է եղել առաջին շարքում, հարցրել է, թե քանի տարի էր ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը։ Ալիևը պատասխանել է, որ ավելի քան 30 տարի։
«Դուք հրաշք եք գործել, պարոն նախագահ։ Շնորհակալ եմ»,- ի պատասխան նշել է Ալիևը՝ նկատի ունենալով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի հետ ստորագրված հռչակագիրը, որը կայացել է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։
Էկրանակադրերը՝ հրապարակված տեսանյութից
Մեկնաբանել