100 հազար դոլար՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանը
Հայաստանում հայ երեխաների կարգավիճակը բարելավելու գործում Հայաստանի Հանրապետության կառավարությանը աջակցելու նպատակով Բրազիլիայի կառավարությունը կնվիրաբերի 100 հազար ԱՄՆ դոլար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանը (UNICEF):
Այս կարևորնվիրատվությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում UNICEF-ի կողմից նախաձեռնվողծրագրերին, որոնք իրականացվում են զարգացող երկրներում առավել խոցելի խմբերին՝ երեխաներին, պատանիներին, հղի կանանց և մայրերին երկարաժամկետ մարդասիրական և զարգացման օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է քաղացիական հասարակության հետ համատեղ:
Բրազիլիան համոզված է, որ ամբողջ աշխարհումերեխաների բարեկեցությունը կարևորագույն գրավականն էլավագույն ապագա կառուցելու և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու համար:
Նվիրատվության սիմվոլիկ արարողությունը տեղի կունենա UNICEF-ի երևանյան ներկայացուցչության գրասենյակում օգոստոսի 24-ին:
Երևանում Բրազիլիայի դեսպանություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել