
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հույսի շող է միջազգային հանրության համար». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունները հույսի շող են միջազգային հանրության համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ Նա ընդգծել է, որ Հայիթիից մինչև Եմեն, Մյանմա ու Սահելի տարածաշրջան խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա։
«Անցնող տարին բերեց հույսի շողեր. օրինակ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև ԱՄՆ միջնորդությամբ համաձայնությունը։ Սակայն շատ ճգնաժամեր մնում են անվերահսկելի»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նա նաև կոչ է արել ողջ աշխարհում վերջ դնել զինված բազմաթիվ հակամարտություններին՝ առանձնացնելով Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Գուտերիշը մատնանշել է պաղեստինյան տարածքներում իսրայելցի վերաբնակիչների բնակության ընդլայնման, բռնության և բռնակցման ռիսկերի դադարեցման անհրաժեշտությունը:
Լուսանկարը՝ David Dee Delgado/Bloomberg
Մեկնաբանել