HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արցախի նախկին պաշտոնյային մահացած են գտել հյուպատոսարանի շենքում

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքում։ Նա դատարանից փախուստի էր դիմել, որտեղ որոշվում էր քրեական գործով նրա խափանման միջոցի հարցը, և գնացել էր ՀՀ հյուպատոսարան: Դեպքից այլ մանրամասներ հայտնի չեն:

Երեկ՝ 2025թ. սեպտեմբերի 23-ին, «Փաստինֆոն» գրել էր, որ իրենց հետ կապ է հաստատել Բորիս Ավագյանը՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։ 

«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել Ոստիկանություն՝ փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստան»,- լրատվամիջոցին ասել էր Բ. Ավագյանը։ 

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բորիս Ավագյանը Ռուսաստանում մեղադրվել է ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի հարկերից խուսափելու մեջ, սակայն գործը կասեցվել էր, քանի որ 2025թ. օգոստոսի 22-ին նա պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ՝ «հատուկ ռազմական գործողություններին» մասնակցելու համար։ Սակայն, գործը վերաբացվել է, քանի որ Ավագյանը չի կատարել պայմանագրի պահանջները:

Քննչական կոմիտեից «Հետք»-ին հայտնեցին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բորիս Ավագյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (փողերի լվացումը) և 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը): Վերջինիս գտնվել է հետախուզման մեջ: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter