HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Առանց Չինաստանի պուտինյան Ռուսաստանը ոչինչ է». Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը նվիրված էր ռուս-ուկրաինական պատերազմին։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Ռուսաստանը կախվածության մեջ է Չինաստանից, և Պեկինը կարող է օգնել Ուկրաինայում դադարեցնել պատերազմը, բայց չի անում դա։

«Եթե Չինաստանն իրոք ցանկանար դադարեցնել այս պատերազմը, ապա կարող էր Մոսկվային ստիպել կանգնեցնել ներխուժումը»,- ասել է նախագահ Զելենսկին։

Նա հավելել է, որ առանց Չինաստանի «պուտինյան Ռուսաստանը ոչինչ է»։ «Բայց Չինաստանը շատ հաճախ է լռում և հանուն խաղաղության ակտիվ գործողությունների փոխարեն մնում է մի կողմ քաշված»,- շարունակել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկիի կարծիքով՝ կողմերից մյուսը, որը կարող էր Ռուսաստանին դրդել դադարեցնելու պատերազմը, ԱՄՆ-ն է։ «Մոսկվան վախենում է Ամերիկայից և միշտ ուշադրություն դարձնում նրա վրա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ մատնանշելով այդ օրն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը։

Վլադիմիր Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «վախենում է վարել խաղաղության ուղիղ բանակցություններ»։

«Այդ մարդը վախենում է դեմ առ դեմ նստել Ուկրաինայի ու աշխարհի հետ և բաց խոստովանել, որ ինքը միայն պատերազմ է ուզում։ Դրա փոխարեն Պուտինը ուղարկում է պատվիրակներին, որոնք չեն կարող և չեն ցանկանում դադարեցնել արյունահեղությունը»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter