HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունգարիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահին

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին Հունգարիայում Հայաստանի դեսպան Հայկակ Արշամյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ դոկտոր Թամաշ Շույոկին:

«Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Հունգարիայի նախագահը շնորհավորել է դեսպան Հայկակ Արշամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների շարունակական ակտիվացման կարևորությանը։ Քննարկվեցին հայ-հունգարական հարաբերությունների ընթացիկ զարգացումները տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային  վերջին զարգացումների շուրջ, մասնավորապես շեշտելով ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գրանցված պատմական առաջընթացի համատեքստում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter