Քննարկվեցին բնակֆոնդի գույքագրման հարցերը
Հանրապետության բնակարանային ֆոնդի ֆիզիկական եւ բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հաշվառման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը երեկ ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին:
Նախարար Սամվել Թադևոսյանը, կարեւորելով ծրագրի իրագործումը, նշեց, որ այն հստակ պատկերացում կտա վթարավտանգ շենքերի քանակի, դրանց վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ եւ ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ կբարձրացնի առկա բնակարանային ֆոնդի կառավարման արդյունավետությունը: Նախարարն ընդգծեց, որ ծրագրի իրագործումը նախատեսվում է մեկնարկել դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերով:
Իր հերթին ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանը կարեւորեց ծրագրի իրագործումը` նշելով, որ ՀԲ-ում լավատեղյակ են մեր հանրապետության շենքերի սեյսմակայունության եւ տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներին: Տիկին Մելքումյանը հույս հայտնեց, որ ծրագրի իրագործման համար կգտնեն միջոցներ ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ այլ դոնոր կազմակերպությունների միջոցներից: Այս մասին հայտնում է քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել