
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
«Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը.
- Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում,
- Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում,
- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսում,
- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու եզրակացություն ընդունելու կառուցակարգերի սահմանում:
Ակտիվ քննարկումների արդյունքում՝ նշյալ հարցերը քվեարկվել և ընդունվել են Սահմանդրական բարեփոխումների խորհրդի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել