HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՖՄԿ գործադիր տնօրենին

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ:

«Զրուցակիցները քննարկել են 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող քայլերին և նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է նաև ուսումնասիրել Օլիմպիական խաղերի կազմակերպման ուղղությամբ Փարիզի ունեցած փորձը, որը կարող է օգտակար լինել Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու առումով:

Արայիկ Հարությունյանը և Կարոլին Սենթ Իլերը արդյունավետ են գնահատել երկկողմ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ խաղերը ՀՀ-ում կանցկացվեն պատշաճ և լավագույնս:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների Մշակույթի նախարարների հանդիպմանը վերաբերող հարցերի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter