
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29- ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, սեպտեմբերի 28-29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել