HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Վստահ եմ, որ Ձեր փորձառու առաջնորդությամբ Վրաստանը շարունակելու է հաստատուն քայլերով առաջ ընթանալ՝ արձանագրելով կայուն զարգացում բոլոր ոլորտներում:

Մեծապես գնահատելի է Ձեր կարևոր ներդրումը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերային հարաբերությունների առավել խորացման և առկա ներուժի շարունակական իրացման հարցում:

Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter