HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Flyone Armenian-ն թռիչքներ կիրականացնի Երևան-Կրասնոդար-Երևան ուղղությամբ

FLYONE ARMENIA հայկական առաջին ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ հոկտեմբերի 28-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով։

«Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռուսաստանի Կրասնոդարի միջազգային օդանավակայան կիրականացվեն երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Նոր ուղղությունը ճանապարհորդներին հնարավորություն կտա բացահայտելու հարավային Ռուսաստանի գեղեցկությունն ու մշակութային առանձնահատկությունները։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter