
«Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ստուգում են իրականացրել «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման (Արմավիր, գ․ Այգեկ) արտադրամասում:
Այստեղ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:
Այսպես՝
- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասա վորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,
- սարքավորված չի եղել բնական կամ մեխանիկական օդափոխության միջոցներով,
- շինության սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
- ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- ենթամթերքի նախապատրաստումը չի իրականցվել առանձին տարածքներում,
- սարքավորումները և գույքը հնարավորություն չի տվել իրականացնել մաքրման և ախտահանման աշխատանքներ,
- սարքավորումների, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մի մասը չեն գտնվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել