HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում-քննարկում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում ինքնակամ շինությունների ապամոնտաժման թեմայով

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի նախաձեռնությամբ Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որի հիմնական նպատակն էր դիտարկել և լուծումներ առաջարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առկա ինքնակամ շենք-շինությունների ապամոնտաժման և դրանց կարգավորման խնդիրներին։ Այս մասին հայտնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

«Հանդիպմանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Կամո Եդոյանը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Սևան խոշորացված համայնքում և «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ինքնակամ շինությունների ապամոնտաժման ու կարգավորման հարցերին։

Տեսչական մարմնի ղեկավարը, կարևորելով հանդիպման նշանակությունը, նշեց, որ գործընկերների հետ համատեղ աշխատանքի նպատակը ոչ միայն ապամոնտաժման գործընթացի կարգավորումն է, այլև հստակ և արդյունավետ համակարգի ստեղծումը, որը կկանխի նմանատիպ դեպքերի կրկնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter