HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք անձինք մեղադրվում են կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել են մի շարք անձանց կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքեր:  

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու մտադրության մասին, վերջինիս վստահեցրել է, թե իբր Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի պաշտոնատար անձի միջոցով գումարի դիմաց կապահովի գործնական քննության հանձնումն ու վկայականի տրամադրումը։ Վերը նշված բնակիչը քաղաքացուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև անձը հաստատող և քննության արդյունքները հավաստող փաստաթղթերը՝ պայմանավորվածության արժանահավատության տպավորություն ստեղծելու համար, սակայն դրանք որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, ինչպես նաև քննության ու վկայականի տրամադրման գործընթացը չի կազմակերպել՝ տարբեր պատճառաբանություններով հետաձգելով այն։

Նախաքննությամբ  բացահայտվել են նաև ևս երկու անձի կողմից կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից գումար ստանալու դեպքեր: Նշված անձինք քաղաքացիներին վստահեցրել են, թե իբր ՆԳՆ Գյումրի քաղաքի և Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքների՝ իրենց ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կկազմակերպեն գումարի դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը, սակայն քաղաքացիներից գումարը վերցնելուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չեն փոխանցել և նշված գործընթացը չեն կազմակերպել:

Կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար երեք անձի մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 440–րդ հոդվածի 2–րդ մասով: Եվս երեք քաղաքացու ՀՀ քրեական օրենսգրքի 44–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու փորձի, իսկ մեկ անձի՝ դրան օժանդակելու համար:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter