HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

1-4-րդ դասարանների դասագրքերը կտպագրվեն սովորողների թվաքանակի նկատմամբ 3%-ով ավելի քանակով. նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է պետական բյուջեի միջոցներով 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունն իրականացնել սովորողների թվաքանակի նկատմամբ 3%-ով ավելի քանակով։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել այսօր։

ԿԳՄՍ նախարարի 2021թ. հրամանում լրացում կատարելու նախագծի ընդունումը ենթադրում է 1 տարվա համար շուրջ 19 մլն դրամ։ Պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում՝ հաշվի առնելով, որ այդ ծախսը նախատեսված բյուջեն չի գերազանցի:

Նախագծի հիմնավորմամբ՝ հանրակրթական 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունն այժմ իրականացվում է սովորողների թվաքանակի հիման վրա, ինչը երբեմն չի ապահովում լրիվ ծավալով դասագրքերի առկայությունը՝ հաշվի առնելով թվի փոփոխականությունը, կորուստները կամ հավելյալ կարիքները։

Նախագծի ընդունման նպատակը 1-4-րդ դասարանների բոլոր սովորողներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելն է՝ կանխատեսելի լրացուցիչ 3 %-ով տպագրություն նախատեսելով, ինչն, ըստ նախարարության, թույլ կտա ապահովել ուսումնական գործընթացի անխափան ընթացքը և նվազեցնել դասագրքերի պակասի ռիսկը։

«Ակնկալվող արդյունքը կլինի դասագրքերի մշտական և բավարար հասանելիության ապահովումը բոլոր սովորողների համար՝ ուսումնական գործընթացի կայունության պահպանմամբ, ինչպես նաև պետական բյուջեի արդյունավետ օգտագործման սկզբունքների պահպանմամբ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter