
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի, Արագածոտնի մարզերում սեպտեմբերի 29-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Ապարանի» պոմպակայանում իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։00-22։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Եղվարդի խճուղու,
- Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի,
- Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, Զովունի գյուղի 7, 9, 21-37 փողոցների, Քասախ, Պռոշյան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի,
- Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Սաղմոսավան գյուղերի ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել