
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայություն։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Լուսանկարում՝ ձախից՝ Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել