
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևան քաղաքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել