HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին հայտնում է այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին և կաշխատեն մինչև 21:00-ն։ Քաղաքացիները կընտրեն խորհրդարանի նոր կազմը, որը կգործի առաջիկա չորս տարիներին։

NewsMaker-ը գրում է, որ ընտրական մրցավազքին մասնակցում է 23 քաղաքական մրցակից՝ 15 կուսակցություն, 4 ընտրական դաշինք և 4 անկախ թեկնածու։

Ընտրությունները կայացած համարվելու համար անհրաժեշտ է, որ դրան մասնակցեն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն մեկ երրորդը։ Խորհրդարանում կհայտնվեն այն անձինք, որոնք կհաղթահարեն ընտրական շեմը՝ 5% կուսակցությունների համար, 7%՝ դաշինքների և 2%՝ անկախ թեկնածուների համար։

Սպասվում է, որ հիմնական պայքարը կծավալվի իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» ու Հայրենասիրական դաշինքի միջև, որը դեմ է եվրոինտեգրմանը։ Վերջինս գլխավորում է նախկին նախագահ Իգոր Դոդոնը, որը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը։

Նախագահ Մայա Սանդուն արդեն իսկ քվեարկել է ընտրությունների ժամանակ։ Նա հայտարարել է, որ իր ձայնը տվել է հանուն այնպիսի խորհրդարանի, որի հետ «մենք կկարողանանք հետագայում կառուցել եվրոպական Մոլդովա»։

Այս ընտրություններն առաջինն են նախագահական ընտրություններից և Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեից հետո, որոնք տեղի էին ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ փոքր առավելությամբ հաղթել էր Մայա Սանդուն և եվրաինտեգրման քաղաքական կուրսը։

Լուսանկարը՝ Vadim Ghirda/AP գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter