
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպել Մոսկվայում
Դոնալդ Թրամփի հետ Մոսկվայում հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն ուժի մեջ է, իսկ հետագա որոշումը պետք է կայացնի ամերիկյան կողմը։ Ռուսական TACC գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ մասին հարցին։
«Դա ուժի մեջ է։ Դա գործող հրավեր է։ Պուտինը պատրաստ է և ուրախ կլինի հանդիպել նախագահ Թրամփի հետ։ Ամեն ինչ կախված է Թրամփի որոշումից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Այս տարվա օգոստոսին Ալյասկայում Թրամփի հետ հանդիպումից հետո Պուտինն առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ ԱՄՆ նախագահը դա հավանական էր համարել՝ հավելելով, որ դրա համար իրեն կքննադատեն։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել