HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ը աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter