
ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ կապերին և ընդգծվել է ներկա փուլում երկու երկրների միջև փոխադարձ ակտիվ շփումների, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձ են կատարել առկա համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել