HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանադացի դատավորը կարևորել է էլեկտրոնային արդարադատության հայաստանյան փորձը

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ կանադացի գործընկերների հետ քննարկվել է անչափահասների արդարադատությանն առնչվող փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է աշխատանքային 7-օրյա այցով Հայաստանում գտնվող Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։

Կանադացի գործընկերների հետ համագործակցությունը նախատեսված է Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի 2025-26 թվականների տեխնիկական աջակցության ծրագրով, ինչի շրջանակում ԲԴԽ-ում և դատական դեպարտամենտում իրականացվել են հայ-կանադական առցանց հանդիպումներ անչափահասների արդարադատության և թմրամիջոցներին առնչվող դատական գործերի վերաբերյալ։

Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը կարևոր հանգրվան է հայ-կանադական համագործակցության համար և կոչված է ամրապնդելու Հայաստանի դատական համակարգի կարողությունները՝ հատկապես թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների կանխարգելման, վարույթի և արդար դատաքննության ապահովման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով անչափահասներին ու կանանց:

Արթուր Աթաբեկյանը, պատասխանելով կանադացի գործընկերների հարցերին, ներկայացրել է ՀՀ ԲԴԽ-ի լիազորությունները, դատավորների կարգապահական վարույթներին առնչվող մանրամասներ և դատական համակարգի գործունեության առանձնահատկությունները։

Գործընկերները քննարկել են անչափահասների արդարադատությանն առնչվող լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Կանադացի հյուրերին հետաքրքրել է հատկապես Հայաստանի դատական համակարգի թվայնացման փորձն ու էլեկտրոնային արդարադատության համակարգի գործունեության մանրամասները։ Պատվիրակության ղեկավարն այս առումով արձանագրել է, որ իր նահանգում էլեկտրոնային արդարադատությունը դեռևս ձևավորման փուլում է՝ քննարկելով հայաստանյան փորձի տեղայնացման հնարավորությունները։

Նշենք, որ պատվիրակության այցի օրակարգում նախատեսված են հանդիպումներ ծրագրի շահառու պետական գերատեսչությունների ղեկավար կազմի, մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Կանադայի պատվիրակության կազմում են Նոր Շոտլանդիա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր Քերոլ Բիթոնը, Կանադայի արդարադատության կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն Քրիստին Օ’Դոհերթին, Կանադայի դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովը։

Հանդիպմանը մասնակցել են ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցն ու Էդգար Հովհաննիսյանը»,-ասվաշ է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter