
Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում հանդիպել է Զբիգնև Պիսարսկին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում հանդիպել է ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և «Վարշավայի անվտանգության ֆորումի» միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
Անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, ԵՄ-ում քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկային:
Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել