
«Մեղրու սար» կոչվող հատվածում ավտոցիստեռնը գլորվել է ձորը․ կա զոհ
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 14։15-ին ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։
«Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մետր) հարակից ձորը․ վարորդը մահացել է:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել