HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մսամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կասեցվել է «Ազարիա» ՍՊ ընկերությանը (ք. Երևան, Ս Բաղդասարյան փ.) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պելմեններ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «պելմեններ» (արտադրված 11.09.2025) արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով և «տավարի քաբաբ» (արտադրված 11.09.2025)  արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով հաստատաված նորմերին։

Տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter