HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

«Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Այցի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման և նորոգման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատմանն ուղղված աշխատանքները: Հստակեցվել են շինաշխատանքների ավարտի ժամկետները. շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները նշել են՝ աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսածի:

Ժաննա Անդրեասյանը հատկապես շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը՝ որակի ու ժամկետների պահպանման տեսանկյունից։

Քննարկվել է նաև աշխատանքների պլանավորումը՝ հաշվի առնելով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հուշահամալիրի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter